Հայաստանին ամերիկյան ներդրումներ խոստանալը կարող է բլեֆ լինել՝ նման կարծիք է հայտնել ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Ալեքսանդր Դուդչակը։ «Գումարների տարօրինակ չափեր են նշվում, հարց է՝ ո՞վ է վճարելու իրականում։ Բազմիցս է պատահել, երբ Թրամփի հայտարարություններն արվել են զուտ տպավորություն գործելու համար։ Այս հայտարարությունը կարող է ուղղված լինել էներգետիկ ընկերությունների բաժնետոմսերի աճին, և դա նրանց բավարար է։ Այդ ներդրումները չեն լինելու»,- շեշտել է փորձագետը։               
 

Ցավում եմ, եթե նորից արդեն հալումաշ եղած հասարակությունը մեկ անգամ ևս հիասթափվի

Ցավում եմ, եթե նորից արդեն հալումաշ եղած հասարակությունը մեկ անգամ ևս հիասթափվի
12.10.2025 | 13:31

«Մեր Ձևով» շարժման հետ շատերը հույսեր են կապում, ինչը լավ է, մարդիկ վերջնական չեն հիասթափվել, դեռ հույս ունեն, բայց եթե շարժման անդամները պետք է հերթական անգամ այդ լույսը վառեն, հետո փոփոխված իրավիճակով պայմանավորված մարեն ու անցնեն իրանց գործերով, շատ վատ է:

Ի՞նչ է նշանակում Նիկոլ Փաշինյանը նորից կդառնա ընդդիմություն, կարո՞ղ ենք ենթադրել, որ կա նման պայմանավորվածություն, որ ընտրություններով հիմա էլ իրենք են գալիս, ՔՊ-ն մնում է քաղաքական դաշտում՝ մնալով ընդդիմություն:

Ի վերջո, Նիկոլ Փաշինյանին հեռացնել ուզում են արմատական տրամադրված մարդիկ, ովքեր ունակ չեն հանդուրժել նրան ոչ մի պարագայում, հետևաբար, ստացվում է, որ ընդդիմադիր մի ստվար զանգված այս խոսքերից հետո, ամենայն հավանականությամբ, այլևս հույս չի կապի շարժման հետ:

Չեզոք մարդկանց չեմ պատկերացնում, որ այս ձևերով կարող են հետաքրքիր լինել, լայքելու ու սրտիկելու մասով, OK կանեն, բայց դժվար թե չալարեն ու գնան ընտրությունների, ձայն տան:

Եվ վերջապես, ոչ մեկի հետ չկապված մարդկանց հավաքելը չի նշանակում բերել քաղաքականության հետ բացարձակ կապ չունեցող մարդկանց ու տնտեսություն զարգացնելու մասին խոսելով փորձել իշխանափոխություն անել:

Խնդրում եմ չդիտարկել այս գրառումս, որ փորձում եմ պառակտել և այլն, զուտ ափսոսում եմ մի կողմից՝ ունեն ամեն ինչ, որ կարող է ստացվել, բայց չունեն ճիշտ ու գրագետ աշխատանք, մյուս կողմից՝ ցավում եմ, եթե նորից արդեն հալումաշ եղած հասարակությունը մեկ անգամ ևս հիասթափվի:

Անի ՀԱՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 4906

Մեկնաբանություններ