Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է Ռուսաստանի հետ ուղիղ երկխոսություն հաստատելու մտադրության մասին։ «Կարելի է բանակցություններ վարել ՈՒկրաինայի վերաբերյալ առանց Եվրոպայի մասնակցության, սակայն դա խաղաղության չի հանգեցնի, ուստի մենք որոշել ենք ուղիղ երկխոսություն հաստատել Ռուսաստանի հետ։ Եվ երբ մենք հասնենք ՈՒկրաինայում հակամարտության ավարտին, մեզ անհրաժեշտ կլինի փոխգործակցության կանոններ մշակել Ռուսաստանի հետ՝ հաշվի առնելով մեր անվտանգային շահերը»,- հայտարարել է Մակրոնը։               
 

Մեկ լույսի խորհուրդը

Մեկ լույսի խորհուրդը
11.12.2025 | 13:01

Անտուան դը Սենտ-Էքզյուպերին պատմում է, թե ինչպես իր կյանքի ամենախավար գիշերից մեկում, անապատի մթության մեջ, տեսել է մի փոքր լույս, և այդ լույսը փրկել է իր կյանքը։ Նա չէր տեսնում օդանավակայանը, չէր լսում մարդկանց ձայնը, բայց այդ մի հատիկ լույսը բավական եղավ, որ գտնի ճանապարհը և փրկվի մահից։

Էքզյուպերին ասում էր․

«Մեկ լույսը կարող է փրկել մեկ կյանք։ Արա քո լույսը։ Գուցե այս պահին ինչ–որ մեկը մթության մեջ քեզ է փնտրում»։

Քրիստոսի խոսքերը կատարյալ բացում են այս միտքը․

«Ձեզանից ամեն մեկը լույս է աշխարհում» (Մատթ. 5․14)։

Քրիստոս չի ասում՝ մեծ լույս եղեք․

Չի ասում՝ ամբողջ աշխարհը լուսավորեք։

Ասում է՝ լինեք լույս, թեկուզ փոքրիկ, բայց ճշմարիտ․

թեկուզ մի մոմ՝ հոգևոր խավարի մեջ։

Եվ որքան հաճախ մենք կանգնում ենք անորոշության առաջ, մտքի և հոգու խավարում՝ չիմանալով ինչ անել, ում դիմել։ Եվ հանկարծ՝ որևէ մարդու բարի խոսք, ինչ-որ մի աղոթք, մի փոքր ժպիտ, սովորական օգնություն… դառնում է այն լույսը, որն օգնեց մեզ անցնել վտանգի միջով։

Եվ նայի՜ր, այդ մարդը գուցե անգամ չգիտեր՝ որ մեզ է օգնում։

Մեր հավատքը լույս է։

Մեր աղոթքը՝ լույս։

Մեր շնորհքը՝ լույս։

Եվ ամեն մարդ կոչված է պահելու այդ լույսը իր մեջ՝

ոչ թե ինքն իրեն փառավորելու, այլ մյուսի ճանապարհը լուսավորելու համար։

Եվ գուցե այսօր, հենց այս երեկո, ինչ–որ մեկը հոգևոր մթության մեջ սպասում է քո լույսին։

Սիրելինե՛ր,

քրիստոնյան չի ապրում միայն իրենով, այլ ապրում է ուրիշի հույսով։

Անգամ եթե չգիտենք՝ ում ենք օգնում՝ միևնույն է․

քո լույսը վառ պահիր։

Քանզի «լույսը խավարի մեջ է փայլում, և խավարը չի կլանում այն» (Հովհ. 1․5)։

Ամեն։

Տեր Հեթում քահանա ԹԱՐՎԵՐԴՅԱՆ

Դիտվել է՝ 2840

Մեկնաբանություններ