Հայաստանին ամերիկյան ներդրումներ խոստանալը կարող է բլեֆ լինել՝ նման կարծիք է հայտնել ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Ալեքսանդր Դուդչակը։ «Գումարների տարօրինակ չափեր են նշվում, հարց է՝ ո՞վ է վճարելու իրականում։ Բազմիցս է պատահել, երբ Թրամփի հայտարարություններն արվել են զուտ տպավորություն գործելու համար։ Այս հայտարարությունը կարող է ուղղված լինել էներգետիկ ընկերությունների բաժնետոմսերի աճին, և դա նրանց բավարար է։ Այդ ներդրումները չեն լինելու»,- շեշտել է փորձագետը։               
 

Երախտագիտություն՝ ո՞ւմ անունից

Երախտագիտություն՝ ո՞ւմ անունից
22.12.2025 | 12:40

Եթե երկրի վարչապետը կարող է «երախտագիտություն հայտնել» Իլհամ Ալիևին, ապա «հոգևորական» գաուլայթերների տասնյակն էլ կարող է օրհնել Հեյդար Ալիևի անվան նավթավերամշակման գործարանի բենզինը Հայաստանում։

Սա խաղաղության պրոցես չէ, սա լոգիստիկ այլընտրանքի մասին չէ, սա տնտեսական դիվերսիֆիկացիայի հարց չէ։ Սա կոնկրետ որոշում է՝ ստորացնելու մի ամբողջ ժողովրդի, որի վերջնարդյունքը պիտի լինի ներքին կյանքի ամբողջական վերահսկումն Ադրբեջանի կողմից։ Մենք շատ մոտ ենք այն բանին, որ Հայաստանի քաղաքական, տնտեսական, կրթական, մշակութային, գիտական և այլ կարևոր ոլորտների բոլոր որոշումների կայացման մեխանիզմները լինեն Բաքվում և Անկարայում։

Մեզնից ուզում են սարքել նավթով օծված սոցիում։

Մենք դեռ կարող ենք այս ընթացքը թույլ չտալ, բայց դրա սուր գիտակցումը պետք է լինի ազգային էլիտայի մոտ։ Եվ իհարկե, այդ գիտակցումից հետո՝ վարքագծային փոփոխությունը։

Նա մասնավոր անձ չէ, և նրա հայտնած «երախտագիտությունը» հնչում է հայ ժողովրդի անունից, և այդ ժողովուրդը պիտի ռեակցիա տա՝ կա´մ հավանություն, կա´մ մերժում։

Պետական ինստիտուտները, քաղաքացիական ինստիտուտները, քաղաքական համակարգը և հասարակությունը պետք է հստակ դիրքորորոշում հայտնեն՝ ընդունելի՞ է երախտագիտություն հայտնել մեկին, ով վերջին մի քանի տարում մի ամբողջ սերնդի մահվան պատճառ է դարձել, հայաթափել է Արցախը, հիմա, այս պահին ոչնչացնում է հայկական քաղաքներն ու գյուղերը, պղծում գերեզմանները։

Իրար վրա գցելով չէ, «ես ի՞նչ կարամ անեմ» ասելով չէ։ Ընտրության հարց է, որին ամեն մեկս պետք է մասնակցենք։

Ի վերջո, մեր երկրում Մայր Աթոռի դռանը քացի տվող սոցիո՞ւմն է հաղթելու, թե՞ հայկական Հայաստանի արժանապատիվ հասարակությունը։

Վահե Հովհաննիսյան

Դիտվել է՝ 2398

Մեկնաբանություններ