«Հայաստանը, անշուշտ, ազատ է աշխատել այն գործընկերների հետ, որոնց հետ հարկ կհամարի, սակայն ամերիկյան տեխնոլոգիաների օգտին կատարված ընտրությունը հարցեր է առաջացնում,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։- 9 միլիարդ դոլար արժողությամբ փոքր մոդուլային ռեակտորների կառուցման նախագծի վերաբերյալ որևէ կոնկրետ մանրամասն չի ներկայացվել։ Ռուսական կողմի տեղեկություններով՝ խոսքը ոչ թե ԱՄՆ-ի ուղղակի ներդրումների, այլ մի սխեմայի մասին է, որի դեպքում վճարելու է հայկական կողմը»:               
 

Թքած ունեն մարդկանց նորմալ տեղաշարժն ապահովելու վրա

Թքած ունեն մարդկանց նորմալ տեղաշարժն ապահովելու վրա
19.01.2026 | 10:39

Ընդհանրապես բնության օրենքն է՝ ձմռանը ձյուն է գալիս․ հայաստանյան իրականության համար այս փաստը դժվար է ընկալվում, այլապես ՀՀ միջպետական ճանապարհներին նման անտերխանա ու այս աստիճան կատաստրոֆիկ վիճակ չէր լինի։ Ոլորտի պատասխանատուները՝ ՏԿԵ նախարարություն կոչված ցեխն ու դրա պատասխանատուները, իրենց նման մոտեցմամբ ցույց են տալիս, թե որքան թքած ունեն մարդկանց նորմալ տեղաշարժն ապահովելու վրա։

Խուդաթյան Դավիթին թողնես՝ մենակ մեծիկ-մեծիկ լոթիական զրիցներ անի ասֆալտ անելու և այլնի մասին, բա էդ ասֆալտը մենակ անելու համար չի՞, է՛, դրան պիտի «պահես ու փայփայես», ոնց որ սիրում է ասել քո սիրելի շեֆը։ Դե, դուք սիրում եք մենակ շեֆի աչքին հաճոյանալու համար ավարտական ակտեր ներկայացնել, բա մնացա՞ծը։

Ահա թե ինչ է տիրում այս պահին Սևան-Երևան մայրուղու «Չայնի» կոչված հատվածում․ կատարված չեն ձնամաքրման համապատասխան աշխատանքներ, մայրուղում ամբողջովին մերկասառույց է, քանի որ ողջ գիշեր տեղացած ձյունը, ցածր ջերմաստիճանով պայմանավորված, ամբողջովին սառել է և երթևեկը դարձրել իսկական պատիժ։ Մյուս նկարում մայրաքաղաք մտնող հատվածն է․ հարյուրավոր մեքենաներ ուղղակի կանգնած են, տեղաշարժ չկա։

Դե, մայրաքաղաքի փողոցներում տիրող դժոխքի մասին խոսելն ավելորդ է՝ սառած մայթեր, անանցանելի փողոցներ՝ ամենուր մերկասառույց։ Բայց դե, կարևորը՝ ամենքդ մի 5-6 միլիոն պրեմիա եք ստացել, ջհանդամ, թե մարդիկ ձեր մասին ինչ են մտածում։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 1565

Մեկնաբանություններ