Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Լեյտենանտ Շմիդտի նորահայտ որդիները՝ Հայաստանում

Լեյտենանտ Շմիդտի նորահայտ որդիները՝ Հայաստանում
11.09.2024 | 10:07

Մեր երկրում կազակական զորքեր չկան, սակայն Հայաստանում կազակական զորքերի գնդապետներ, գեներալներ ինչքան ասես կան։ Ես տեսել եմ բազում մարդկանց, որոնք հպարտությամբ ցույց են տվել վկայականներ, որ իրենք Հայաստանում կազակական զորքերի գնդապետներ ու գեներալներ են, վկայականներն էլ կնքված, ստորագրված են։ Հայաստանն անտեր, բրախած երկիր է, ով ասես կարող է իրեն գեներալ ու մարշալ հռչակել, և այնքան անգրագետ, միամիտներ կան, որ հավատում են այդ վկայականների իսկությանը։ Լեյտենանտ Շմիդտի կեղծ որդիների գործն անմահ է, այն շարունակվում է նոր անուններով։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 4497

Մեկնաբանություններ