Միայն հակիրճ փաստեր` վարչապետ Նիկոլ Փաշինյանը առաջին այցով մեկնեց Ստեփանակերտ և միջազգային լրատվամիջոցների համար ասուլիսում փաստացի ԼՂ հարցի լուծման իր տեսակետը ներկայացրեց` Լեռնային Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցային սեղան, բանակցությունների համար պայմաններ են պետք:
ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն արձագանքել է մամուլի տեղեկություններին, թե Հունաստանում վաճառքի է հանվել իր աներորդու անունով գրանցված կղզիներից մեկը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձավ դատական համակարգի խնդիրներին և հայտարարեց, որ Բաղրամյան 26-ից դատարաններին ուղղված հրահանգներ չեն լինելու, դատավորներն այլևս պետք է գործեն իրենց լիազորությունների շրջանում և կրեն իրենց որոշումների պատասխանատվությունը:
Հարկային, մաքսային համակարգերի բարեփոխումները բավարար չեն, ու անհրաժեշտ է նոր թափով շարունակել` հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեում կոմիտեի նորանշանակ նախագահ Դավիթ Անանյանին աշխատակազմին ներկայացնելիս:
Կառավարության առաջին օղակի պաշտոնյաների ձևավորումից հետո սկսվել է փոխնախարարների «զտումը»: Մեր տեղեկություններով, Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Զարուհի Բոթոյանը կնշանակվի աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար:
Եթե Հայաստանն առաջիկա տասնամյակի ընթացքում նոր զբոսաշրջային հատված ստեղծի, կկարողանա տնտեսական աճ գրանցել` ասվում է forbes.ru-ի հոդվածում, որում մտորումներ են ներկայացվում իշխանափոխությունից հետո հայաստանյան տնտեսության աճի վերաբերյալ:
ՀՀԿ-ն շարունակելու է գործել հանուն ՀՀ քաղաքացիների անվտանգության, Արցախի անվտանգության ամրապնդման` ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
TRIPP նախագիծը, որը հայտնի է նաև «Զանգեզուրի միջանցք» անվամբ, առաջ է շարժվում։ Ստեղծվել է առանձին «TRIPP+» ներդրումային հիմնադրամ՝ 200 միլիոն դոլար կապիտալով, որը նախատեսված է տարածաշրջանում տարբեր տրանսպորտային նախագծերի ֆինանսավորման համար։ Ինչպես ասում են ռեժիմի ներկայացուցիչները, դա Հայաստանին բարգավաճում կբերի...