-
14.09.2016|
10:02
Գոհացուցիչ է, որ խորհրդարանի քաղաքական ուժերը, չնայած տարբեր տեսակետներ ունենալուն, կարողացան համաձայնության գալու ուժ գտնել՝ սեպտեմբերի 13-ին ԱԺ-ում Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունների եւ ընտրատեղամասերի վերազինման վերաբերյալ համաձայնագիրը ստորագրելու ժամանակ հայտարարել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:
-
14.09.2016|
10:01
Սեպտեմբերի 13-ին Ազգային ժողովում տեղի է ունեցել «4+4+4» ձեւաչափով աշխատանքային խմբի կողմից Հայաստանի Հանրապետությունում ընտրական գործընթացների կազմակերպման եւ անցկացման մասին փաստաթղթի վերջնական կազմման եւ ստորագրման աշխատանքային նիստ, որի ընթացքում ԱԺ ՀՀԿ, ԲՀԿ, ՀԱԿ, ՕԵԿ եւ ՀՅԴ խմբակցությունների ներկայացուցիչները ստորագրել են հայտարարություն:
-
13.09.2016|
20:35
Աշխատելու եմ բացառապես օրենքով սահմանված կարգով՝ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանը՝ նշելով, որ պարտավոր է գլխավոր դատախազի համար օրենքով սահմանված իրավունքներն ու պարտականությունները բարեխիղճ ապահովել:
-
13.09.2016|
12:46
ՀՀ պաշտպանության նախարարի նշանակման համար կա համապատասխան ձևաչափ և ժամկետ՝ ասել է ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով մամուլի հրապարակումներին, որ շուտով Սեյրան Օհանյանը կազատվի պաշտպանության նախարարի պաշտոնից և կնշանակվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար:
-
13.09.2016|
12:32
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 13-ին ստորագրել է հրամանագիր Կարեն Կարապետյանին Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակելու մասին: Ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հրամանագրում ասվում է.
-
12.09.2016|
16:52
Քաղաքական աշունը բավականին բուռն սկսվեց։ Մեկնարկը տվեց իշխանությունը՝ կառավարության ղեկավարին փոխելով։ Նոր վարչապետը կարո՞ղ է իրական բարեփոխումների «սիմվոլ» դառնալ։
-
11.09.2016|
19:29
Ազատության հրապարակում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքում ՔՊ վարչության նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարեց. «Այս հանրահավաքով կուսակցությունն ազդարարում է իր պաշտոնական քարոզչության մեկնարկի մասին»։
-
11.09.2016|
09:15
ՀՀ նախագահը մեծացրել է Ղարաբաղի տարածքային կորուստները՝ հաղորդում է OSTKRAFT վերլուծական կենտրոնը, որի տվյալներով` ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանը կարողացել է գրավել միայն 350 հեկտար տարածք, այլ ոչ թե 800 հեկտար, ինչպես հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
-
10.09.2016|
23:27
Մոսկվայում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ ընթացող հանդիպումներից մենք ակնկալում ենք հակամարտության միայն ու միայն խաղաղ կարգավորում՝ պատասխանելով ի՞նչ ակնկալիքներ կան ԵԱՀԿ Մինսկի խմբի մասնակցությամբ ընթացող քննարկումներից, ասաց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը:
-
10.09.2016|
23:25
«Մենք պետք է կատարենք մեր աշխատանքը՝ պաշտոնավարենք, մինչև նոր կառավարություն ձևավորվի»,- լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Մուրադյանը։