Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Կեղծ ահազանգ

Կեղծ ահազանգ
20.05.2012 | 10:35

Մայիսի 20-ին՝ ժամը 18:19-ին, ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Չերազի փողոցի թիվ 7 տանը ծուխ է նկատվում։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ խոհանոցում գազօջախի վրա այրված սնունդը թողել է հրդեհի տպավորություն։ Այս մասին հաղորդում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Լիլիթ Գրիգորյան

Դիտվել է՝ 4294

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ