-
17.02.2015|
13:03
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը՝ որպես ՀՀ Նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպություն, հայտարարում է դրամաշնորհային մրցույթ՝ ըստ հետևյալ անվանակարգերի.
-
17.02.2015|
12:58
Հայտնի գործարար, «Տաշիր Գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանն ու Երևանի նախկին քաղաքապետ, այժմ ռուսական «Գազպրոմբանկի» առաջին փոխնախագահ Կարեն Կարապետյանը հանդիպել են ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ։ Նրանք Հայաստան են ժամանել հաշտեցնելու Գագիկ Ծառուկյանին և Սերժ Սարգսյանին:
-
17.02.2015|
12:57
Փետրվարի 14-ին ստուգվել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի թիկնազորը. ստուգումների արդյունքում նրա տարածքները հսկող Պետական պահպանության գլխավոր վարչության մոտ 200 աշխատակից ազատվել է աշխատանքից, նրանց փոխարեն պետք է նոր նշանակումներ արվեն:
-
17.02.2015|
12:52
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է պաշտոնական այցով Երևան ժամանած Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ ՈՒսուպաշվիլուն։ Վրաստանի խորհրդարանի նախագահը, Հայաստանի ԱԳՆ-ի փոխանցմամբ, շեշտել է, որ իր երկիրը մեծ կարևորություն է տալիս Հայաստանի հետ համագործակցության առավել ընդլայնմանը՝ հիմնված երկու ժողովուրդների դարավոր բարեկամության վրա:
-
17.02.2015|
12:51
Երեկ Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ տեղեկացնում է ադրբեջանական APA գործակալությունը՝ նշելով, որ հանդիպման ժամանակ մտքեր են փոխանակվել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հեռանկարի վերաբերյալ:
-
17.02.2015|
12:18
«Կոնգրես» հյուրանոցի «Բոլռում» դահլիճը լեփ-լեցուն էր փետրվարի 12-ին: Հայաստանում Լատվիայի դեսպանատունը և Գլոբալիզացիայի ու տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը համատեղ ներկայացնում էին «Լատվիայի նախագահությունը ԵՄ-ում և ԵՄ Արևելյան գործընկերության ծրագիրը» և «ԵՄ խորհրդում Լատվիայի նախագահության գերակայություններն ու Հայաստանի հետ համագործակցության ոլորտները»։
-
16.02.2015|
17:08
Նախագահ Սերժ Սարգսյանը նամակով դիմել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին՝ տեղեկացնելով Հայաստան-Թուրքիա արձանագրությունները ՀՀ ԱԺ-ից հետ կանչելու վերաբերյալ իր որոշման մասին, այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։
-
16.02.2015|
16:23
Մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրվա շրջանակում ՀՀ առողջապահության նախարարությունում անցկացվեց կլոր սեղան- քննարկում մանկական ուռուցքաբանության ոլորտի առաջատար մասնագետների մասնակցությամբ:
-
15.02.2015|
21:26
Այսօր՝ փետրվարի 15-ին, տեղի է ունեցել «Բարգավաճ Հայաստան», Հայ ազգային կոնգրես, «Ժառանգություն» կուսակցությունների առաջնորդներ Գագիկ Ծառուկյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի, Րաֆիի Հովհաննիսյանի հանդիպումը՝ պատվիրակությունների ընդլայնված կազմերով:
-
15.02.2015|
14:42
Լիբանանում նշել են վարչապետ Րաֆիկ Հարիրիի սպանության 10-րդ տարելիցը։
Սունի մահմեդական Հարիրին սպանվեց Բեյրութում` ճանապարհին տեղադրված ռումբի պայթյունից: