-
13.11.2014|
17:29
Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպը շատ վտանագավոր է՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
-
13.11.2014|
17:25
Հայ առաքելական եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովը դատապարտում է հայկական ուղղաթիռի խոցումը ադրբեջանական զինված ուժերի կողմից։
-
13.11.2014|
17:24
Կառավարությունն Ազգային ժողովին առաջարկել է նոյեմբերի 17-ին, ժամը 12-ին արտահերթ նիստ գումարել և օրակարգում ընդգրկել 27 հարց, այդ թվում՝ սահմանամերձ գյուղերին հարկային արտոնություններ տալու վերաբերյալ օրինագիծը, կառավարության կառուցվածքային փոփոխությունների նախագիծը, բյուջետային փաթեթը և անհետաձգելի ճանաչված մի շարք այլ օրինագծերի առաջին ընթերցումը։
-
13.11.2014|
17:23
Կասկածներ կան, որ խոցված ուղղաթիռի անձնակազմից որևէ մեկը կարող է ողջ լինել, ճշտել դեռևս չի հաջողվում, քանի որ ադրբեջանական կողմը ուղղաթիռի ընկնելու վայրը ինտենսիվ կրակահերթի տակ է պահում:
-
13.11.2014|
17:20
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակից ստացված տեղեկատվության համաձայն` հակառակորդը շարունակում է լարված պահել իրավիճակը սահմանին, որը հնարավորություն չի տալիս մոտենալ խոցված ուղղաթիռին, րոպեներ առաջ Ֆեյսբուքում գրել է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
-
13.11.2014|
17:14
ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները խոր մտահոգություն են հայտնել ադրբեջանական ուժերի կողմից հայկական ուղղաթիռի կործանման կապակցությամբ:
-
12.11.2014|
16:34
Այցի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է Բելգիայի Մոնս քաղաքում տեղակայված ՆԱՏՕ-ի Եվրոպայում դաշնակցային ուժերի գլխավոր հրամանատարություն, հանդիպում է ունեցել հրամանատար, ԱՄՆ-ի ՌՕՈՒ գեներալ Ֆիլիպ Բրիդլովի հետ:
-
12.11.2014|
16:30
Ստամբուլում կայացած Կանաչների կուսակցության համաժողովի ընթացքում Twitter-ի « #greenCouncil» էջում Կանաչների կուսակցության մամուլի քարտուղարը գրառում է կատարել, որ իրենք անկասկած ճանաչում են Հայոց ցեղասպանությունը:
-
12.11.2014|
16:28
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ներկայացրել է արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնակատար Թամարա Բերուչաշվիլուն որպես նախարար: Վրաստանի ԱԳՆ նախկին ղեկավար Մայա Փանջիկիձեն նոյեմբերի 5-ին հրաժարական էր տվել, երբ վարչապետը հեռացրել էր պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիային։
-
12.11.2014|
11:58
Նոյեմբերի 11-ին տեղի ունեցավ «Հայոց ցեղասպանության գործով Միջազգային դատարան դիմելու հիմքերն ու հնարավորությունները» գրքի շնորհանդեսը: