Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի հրաժարականը կառավարությունն ընդունեց մարզպետի բացակայությամբ։ Տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը գործադիրի նիստում միայն ասաց, որ մարզպետի հրաժարականը պայմանավորված է մեկ այլ աշխատանքի անցնելով։
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի և Լիոնի ազգային բարձրագույն ճարտարապետական դպրոցի միջև համագործակցությունը սկսվել է 2007 թվականին: Հիմնական երկկողմ պայմանագիրը համագործակցության մասին կնքվել է 2009 -ին: Բոլոնյան ծրագրի շրջանակում 2010 թ. համագործակցության ծրագիրն ընդլայնվել է:
Սի քանի շաբաթ է, ինչ իշխանությունները Սուրիկ Խաչատրյանին վերադարձրել են իր նախկին աթոռին, սակայն լրատվամիջոցները և սոցկայքերը «պայթում» են Սյունիքի մարզպետի «հերոսությունների» բացահայտումներից։
Հոկտեմբերի 23-ին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը հանդիպել է ուսանողական և երիտասարդական կազմակերպությունների երևանյան համաժողովի մասնակիցների հետ:
Գերմանիան ուշադրությամբ հետևում է տարածաշրջանային հակամարտություններին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Այդ մասին այսօր Բաքվում հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը:
ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում առաջընթացի բացակայության պատճառը ոչ Ղարաբաղն է, ոչ Հայաստանը և ոչ էլ ԵԱՀԿ Մինսկի համանախագահները:
Երեկ երեկոյան «Խելագար Թրամփից սպասելի է նույնիսկ Իրանին միջուկային հարվածը կամ սովորական սպառազինությամբ հարվածը Բուշերի ԱԷԿ-ին» վերտառությամբ մեր հոդվածի ( հրապարակումից մոտ 3 ժամ անց «РИА Новости»-ին հղում կատարելով «Reuters» գործակալությանը, տեղեկացրեց, որ Բուշերի ԱԷԿ-ի մոտակայքում ակտիվացել են հակաօդային պաշտպանության համակարգերը...