«Հայաստան-ԵՄ պատվիրակությունների հանդիպման օրակարգը հայտնի չէ»՝ ասել է ԵՄ ընդլայնման և Եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի խոսնակ Փիթեր Ստանոն՝ անդրադառնալով Բրյուսելում ՀՀ-ի և ԵՄ-ի պատվիրակությունների կայանալիք հանդիպմանը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հեռախոսազրույցում քննարկել են միջազգային խնդիրները, որոնք կարող են ծագել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պատճառով:
Եռյակի նիստից հետո ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, անդրադառնալով ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի հայտարարությանը, թե Տեր-Պետրոսյանի ելույթը թոշակառուի ելույթ է հիշեցնում, արձագանքեց.
Երեկ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյի հրավերով Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեսպանի կեցավայրում աշխատանքային ճաշ է ունեցել վերջինիս հետ:
Հոկտեմբերի 13-ին Արդարադատության նախարարության «Իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ում մեկնարկեցին Արդարադատության ակադեմիայում վերապատրաստում անցած դատական կարգադրիչների հատուկ ուսուցման դասընթացները` 20 ակադեմիական ժամ ընդհանուր տևողությամբ:
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն աշխատանքային այցով մեկնեց Մոսկվա: Նախարարը հրավեր էր ստացել ԱՀԿ ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի (FCTC WHO) ղեկավարությունից, ինչպես նաև ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովայից։
Հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում ոչիշխանական եռյակի հրավիրած հանրահավաքից հետո «Քաղաքացիական պայմանագրի» կառավարման խորհուրդը հրավիրել էր մամուլի ասուլիս:
Վաշինգտոնյան այցի շրջանակում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի գլխավոր գործադիր տնօրեն Ջին Յոնգ Ցային: Վարչապետը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) դերակատարումը Հայաստանի տնտեսության զարգացման գործում և կարևորել հետագա փոխգործակցությունը:
Երեկ երեկոյան «Խելագար Թրամփից սպասելի է նույնիսկ Իրանին միջուկային հարվածը կամ սովորական սպառազինությամբ հարվածը Բուշերի ԱԷԿ-ին» վերտառությամբ մեր հոդվածի ( հրապարակումից մոտ 3 ժամ անց «РИА Новости»-ին հղում կատարելով «Reuters» գործակալությանը, տեղեկացրեց, որ Բուշերի ԱԷԿ-ի մոտակայքում ակտիվացել են հակաօդային պաշտպանության համակարգերը...