-
18.05.2014|
20:33
«4+» վավերագրական լուսանկարչության կենտրոնը և Երևանում Բրիտանական դեսպանատունը մայիսի 21-ին, ժամը 18.00-ին հրավիրում են ներկա գտնվելու «Դալան» պատկերասրահում Նազիկ Արմենակյանի և Անուշ Բաբաջանյանի «Կյանք` անսովոր սովորական» լուսանկարչական ցուցահանդեսի բացմանը:
-
18.05.2014|
15:34
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել է, որ Սոմա քաղաքում ածխահանքի պայթյունի հետևանքով սկսված փրկարարական աշխատանքներն ավարտվել են:
-
18.05.2014|
15:28
79 տարեկանում կյանքից հեռացել է խորհրդային և ռուս պոետ-երգահան Անատոլի Պոպերեչնին: Նա ծնվել էր 1934թ. ՈՒկրաինայում: Չնայած դրան՝ Հայրենական մեծ պատերազմի տարիներին պոետը մոր հետ ապրել է ՈՒրալում, իսկ 1944 թ. նրանք վերադարձել են Նիկոլաև, որտեղ էլ նա ավարտել է դպրոցը: 1954 թ. պոետն ավարտել է Լենինգրադի ինստիտուտը:
-
18.05.2014|
13:31
Մոսկվայից չվերթ իրականացնող ինքնաթիռի անձնակազմին Դոնի Ռոստովի օդանավակայանում վայրէջքի ժամանակ փորձել են կուրացնել լազերային ճառագայթով: Դեպքը կատարվել է շաբաթ գիշերը: 64 ուղևորներով օդանավը բարեհաջող վայրէջք է կատարել:
-
17.05.2014|
23:28
Այսօր մեկնարկել է «Թանգարանների գիշեր» 10-րդ հոբելյանական համաեվրոպական միջոցառումը, որն անցկացվում է մայիսի 18-ին նշվող թանգարանների միջազգային օրվան ընդառաջ:
-
17.05.2014|
22:00
Մալթայում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը (նստավայրը` Վատիկան) իր հավատարմագրերը հանձնել է Մալթայի Ինքնիշխան Մարտական ՈՒխտի Արքայազն և Մեծ Վարպետ Ֆրա Մեթյու Ֆեստինգին:
-
17.05.2014|
21:54
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ՝ Եղիշե Կիրակոսյանն ազատվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։
-
17.05.2014|
21:53
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ մայիսի 17-ին՝ ժամը 12.30-ի սահմաններում, Ստեփանծմինդա-Լարս (չհասած Վրաստանի սահմանային անցակետ) ավտոճանապարհին տեղի ունեցած հողային փլվածքի պատճառով ճանապարհը, նախնական տվյալներով, փակ կլինի ևս մի քանի օր:
-
17.05.2014|
21:45
«Կենտրոն» հեռուստաընկերությանը տված կարճ հարցազրույցում Գագիկ Ծառուկյանն ասել է, որ ԲՀԿ-ն շարունակելու է աշխատանքները ոչ իշխանական քառյակի կազմում, և կուսակցության վերջին համագումարում իր առաջ քաշած բոլոր սկզբունքները ուժի մեջ են։
-
17.05.2014|
17:40
Մայիսի 17-ին՝ ժամը 13.25-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում ահազանգ է ստացվել, որ Վերնիսաժի մոտ կրակոցներ են հնչում:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ անհայտ անձը Վարդանանց փողոցի 18 հասցեի մոտ կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով 5 անձ հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: