ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ 2027 թվականին երկրի պաշտպանության, սպառազինության և կայունության ապահովման համար Եվրամիությունից կպահանջվի առնվազն 70 միլիարդ եվրոյի լրացուցիչ աջակցություն։ «Հենց մեր ուկրաինական ուժը, մեր բանակը, մեր տեխնոլոգիաներն են օգնում երաշխավորել նաև եվրոպական անվտանգությունը, ձեր անվտանգությունը»,- ԵՄ առաջնորդների հետ հանդիպմանը ասել է Զելենսկին։               
 

Հոլանդիա-Դանիա` 0:1

Հոլանդիա-Դանիա` 0:1
10.06.2012 | 00:48

Հոլանդիա-Դանիա հանդիպումով Եվրոպայի առաջնությունն այսօր հասավ նաև մրցաշարի մյուս կազմակերպիչ երկիր` Ուկրաինա: Խաղը սկսվեց հոլանդացիների գրոհներով, սակայն առաջինն արդյունքի հասան դանիացիները: Միխաել Կրոն Դեհլին առաջին խաղակեսի քսանչորսերորդ րոպեին դարպասապահի ոտքերի արանքով իրացրած հարվածով գրավեց դարպասը: Առաջին խաղակեսում հոլանդացիներն ունեցան մի շարք գոլային պահեր, սակայն չկարողացան դրանցից ռեալ արդյունք քաղել: Հրաշալի գոլային մի պահ էլ բաց թողեցին դանիացիները: Երկրորդ խաղակեսում հոլանդացիները խաղին հաղորդեցին լրացուցիչ արագություն, սակայն անկարող եղան օգտվել առանց այն էլ ունեցած ակնհայտ առավելությունից: Դանիացիները լիուլի կարող են իրենց վարձատրված զգալ գործադրած համառության ու կամքի համար:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4252

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ