Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Երկրորդ ձախողումը

Երկրորդ ձախողումը
21.06.2012 | 21:08

Կազանում անցկացվող շախմատի գրան պրիի մրցաշարում Էլինա Դանիելյանը նկատելիորեն դանդաղեցրեց տեմպերը` կրելով երկրորդ անընդմեջ պարտությունը: Այս անգամ` Ալիսիա Գալյամովայից, ով այնքան էլ կայուն մրցելույթներով աչքի չի ընկնում մրցաշարում: Սպիտակներով խաղացող մեր գրոսմայստերն իր պարտությունն ընդունել է երեսուներորդ քայլում: Մրցաշարի մյուս առաջատարներից Հումպու Կոներուն միավոր է կիսել Ալեքսանդրա Կոստենյուկի, Աննա Մուզիչուկը Հու Յիֆանի հետ հանդիպումներում: Վիկտորյա Չմիլիտեն կարողացել է կոտրել Նադեժդա Կոսինցևայի դիմադրությունը, իսկ Տատյանա Կոսինցևան Անտոանետա Ստեֆանովայի հետ հանդիպումում համաձայնել է ոչ-ոքիի: Վերջին տուրից առաջ մրցաշարային աղյուսակը 6,5 միավորով գլխավորում են Հումպու Կոներուն, Վիկտորյա Չմիլիտեն ու Աննա Մուզիչուկը: Դանիելյանի ակտիվում է վեց միավոր:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4343

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ