Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Անկախության օրը` աշխարհի չեմպիոնի կոչումով ու աշխարհի երկու ռեկորդներով

Անկախության օրը` աշխարհի չեմպիոնի կոչումով  ու աշխարհի երկու ռեկորդներով
21.09.2012 | 22:38

Սլովակիայում ընթացող ծանրամարտի պատանեկան առաջնությունում գերազանց մրցելույթ ունեցավ Անդրանիկ Կարապետյանը: Արդեն առաջին իսկ վարժությունից հետո նա տասներկու կիլոգրամով առաջ անցավ ղազախ Գալիմբեկ Ժուբատկանովից ու քսան կիլոգրամով ռուս Արտյոմ Լեֆլերից, սահմանելով աշխարհի նոր ռեկորդ` 155 կիլոգրամ:
Հրում վարժությունում Անդրանիկը ծանրաձողին մոտեցավ այն ժամանակ, երբ մնացածներն ավարտել էին մրցելույթները: 170 կիլոգրամ ծանրաձողին հայթաղցի պատանյակի առաջին իսկ մոտեցումը փաստեց վարժությունում ու երկամարտում նրա ոսկե լինելը, իսկ երկրորդ մոտեցումը 176-ին անհրաժեշտ էր երկամարտի նրան իսկ պատկանող աշխարհի ռեկորդը նորից թարմացնելու համար, որն այսուհետ հավասար է 331 կիլոգրամի:
Մեր մարզիկի նմանօրինակ պատրաստվածության պայմաններում հարկավ կարող էին հետեւել աշխարհի ռեկորդների նոր թարմացումներ, սակայն մարզիչները գտան, որ այս պահի համար այսքանն էլ բավական է: Դե ինչ, շնորհավորենք մեր ոսկե պատանյակին, ով ոչ լրիվ մեկ ամիս առաջ ուժեղագույնն էր հռչակվել նաեւ աշխարհամասի մրցահարթակում:
77 կիլոգրամ քաշային կարգում հանդես եկած մեր մյուս ծանրորդն իր համար բավական համեստ ելույթ ունեցավ` երկամարտում զբաղեցնելով հինգերորդ հորիզոնականը: Որքան էլ հինգերորդ, այդուհանդերձ Դավիթ Թաթոյանի այս ցուցանիշը չի կարելի համարել անբավարար, եթե նկատի ունենանք, որ նա առաջին անգամ էր հանդես գալիս միջազգային այս կարգի մրցումներում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 8818

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ