Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Բեգլարյանը կխոսի միայն փաստերով

Բեգլարյանը կխոսի  միայն փաստերով
05.10.2012 | 13:03

Ըստ ամենայնի, կապի և տրանսպորտի նախարարությունում ամեն բան լավ է, քանի որ նախարար Գագիկ Բեգլարյանը ոչ միայն դուրս եկավ կառավարության շքամուտքով և լրագրողների հետ զրույցի բռնվեց, այլև լուսանկարվեց դրսում իրեն դիմավորող մարդկանց հետ։ «Շատ լավ է, որ մեր նախարարությունը միշտ առաջին եռյակի մեջ է լինում»,- գոհունակությամբ ասաց նախարարը կառավարության նիստից հետո, երբ նրանից փորձեցինք ճշտել, թե ինչո՞ւ հարկային հաշվետվություններ կառավարությանը ներկայացնելու ցանկում իրենց նախարարությունն առաջին եռյակում հայտնվեց, և ի՞նչ պատկեր է իր ղեկավարած ոլորտում հարկային պարտավորությունների կատարման մասով։ «Վարչապետից ստացանք հանձնարարական և այժմ ուսումնասիրություն կիրականացվի, արդյունքները կներկայացնենք բոլորին»,- ասաց Գագիկ Բեգլարյանը։ Սակայն, քանի որ մեր զրուցակիցը նախարար է, մենք պնդեցինք մեր հարցը, խնդրելով գնահատել իրավիճակը քաղաքականության տեսանկյունից։ «ՈՒսումնասիրությունը կավարտենք, հետո արդյունքները մանրամասն կներկայացնենք։ Չեմ ուզում այս պահին բաներ ասել, որոնք կարող են փոխվել ուսումնասիրությունների ավարտից հետո»,- պնդեց նախարարը։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 3112

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ