Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Թալանել են Յոհան Կրոյֆի բնակարանը

Թալանել են Յոհան Կրոյֆի բնակարանը
24.10.2012 | 11:38

Մինչ հանրահայտ ֆուտբոլիստ ու մարզիչ Յոհան Կրոյֆը ճանապարհորդում է, գողերը պատշգամբից մտել են նրա բարսելոնյան բնակարանն ու տարել 500 հազար եվրոյի ընդհանուր արժողության իրեր:
Ով է Կրո՞յֆը: Նախ` լեգենդար ֆուտբոլիստ, ով «Ոսկե գնդակի» եռակի տիրակալ է, «Այաքսի» կազմում Եվրոպայի չեմպիոնների գավաթի եռակի գավաթակիր (անընդմեջ), երկրի ներքին առաջնության ութակի հաղթող, Հոլանդիայի ազգային հավաքականի կազմում 1974թ. աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր: Սրանք ինքնին մարզական մեծ ձեռքբերումներ են, սակայն համաշխարհային ֆուտբոլի պատմության մեջ նա առանձնանում է իսկապես դարակազմիկ նշանակության մի երեւույթով, որն անվանվեց տոտալ ֆուտբոլ եւ որն առաջին անգամ խաղացին նրա ներկայացրած «Այաքսն» ու Նիդերլանդների ընտրանին:
Հարազատ ակումբին Կրոյֆը տվել է իր կյանքի տասնութ տարիները: Սակայն նրա կենսագրության մեջ միայն ամստերդամյան թիմը չէ առանձնակի կանգնած: 1988-ից նա գլխավորեց «Բարսելոնը»` կատալոյան ակումբին չորս անգամ բերելով Իսպանիայի առաջնության չեմպիոնական հանգրվան: Այս զարմանահրաշ թիմը նրա ղեկավարությամբ այդ տարիներին եղավ նաև Եվրոպայի չեմպիոնների, «Գավաթների գավաթի» գավաթակիր:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2579

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ