ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Մինչև 100 տարի ապրել չեմ ցանկանում

Մինչև 100 տարի ապրել չեմ ցանկանում
12.11.2012 | 11:09

66 տարեկանում Սանկտ Պետերբուրգում վախճանվել է ՌԴ ժողովրդական արտիստ Իլյա Օլեյնիկովը, ով հայտնի է իբրև «Городок» երգիծական ֆիլմաշարի համահեղինակ: Նա վաղուց էր հիվանդ, բայց այդ մասին գիտեին քչերը: Մահվան պատճառը դարձել է սրտային անբավարարությունը: «Городок»-ի մյուս համահեղինակը` Յուրի Ստոյանովը, գույժն առնելով Օդեսայում, վերադարձել է Պետերբուրգ: «Ինձ համար շատ դժվար է խոսել այդ մասին: Ես ուղղակի ապշած եմ»,-ասել է նա: Իր վերջին հարցազրույցում Իլյա Օլեյնիկովը ասել է. «Մինչև 100 տարի ապրել չեմ ցանկանում: Ոչինչ այնքան արգահատելի չէ, որքան մառազմ ապրող ծերուկը կամ ծեր կինը: Ես ցանկանում եմ ապրել այնքան, որքան կկարողանամ ոտքերս ինքնուրույն շարժել»:

Դիտվել է՝ 2511

Մեկնաբանություններ