ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Պայթյուն՝ Տոմսկում

Պայթյուն՝ Տոմսկում
01.12.2012 | 12:49

Երեկ երեկոյան Տոմսկի բարձրահարկ շենքերից մեկի 10-րդ հարկում գազի բալոնի պայթյունից երկու մարդ է զոհվել, 11-ը տուժել են։ Փրկարարներն այսօր առավոտյան վերսկսել են իրենց աշխատանքները շենքում, որտեղ առկա է փլուզման վտանգ։
Նշվում է, որ բարձրահարկը գազիֆիկացված չէր, և գազի բալոնն օգտագործել են շինարարները բնակարաններից մեկում կատարվող վերանորոգման աշխատանքների համար։ Դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ՝ շինարարական աշխատանքների ժամանակ անվտանգության կանոնները խախտելու համար, ինչը հանգեցրել է մարդկային զոհերի։ Այս հոդվածը նախատեսում է մինչև հինգ տարվա ազատազրկում։

Դիտվել է՝ 2473

Մեկնաբանություններ