ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

ՄԱԿ-ի պետքարտուղարն անհանգստացած է Սիրիայում բռնությունների աճով

ՄԱԿ-ի պետքարտուղարն անհանգստացած է Սիրիայում բռնությունների աճով
17.12.2012 | 11:37

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունն անհանգստացած է վերջին օրերին Սիրիայում բռնությունների կտրուկ աճի առնչությամբ։ Կիրակի տարածած հայտարարության մեջ հատկապես նշվում են Աքրաբ գյուղում խաղաղ բնակիչների զանգվածային սպանությունները, պաղեստինցի փախստականների ճամբարում մարտերը, ինչպես նաև այն, որ կառավարությունն ապստամբների դեմ կիրառում է հեռահար հրթիռներ։
«Պետքարտուղարը վճռականորեն դատապարտում է զինված բռնության աճը, քաղաքացիական անձանց դեմ հարձակումները։ Նա կոչ է անում բոլոր կողմերին դադարեցնել բռնությունը»,- նշվում է պետքարտուղարի հատուկ ներկայացուցիչ Մարտին Նեսիրկեի հայտարարության մեջ։ Նրա խոսքով՝ Պան Գի Մունը Սիրիայի կառավարությանը և ընդդիմությանը հիշեցրել է հումանիտար իրավունքի տեսակետից իրենց պարտավորությունների մասին։
Գլխավոր քարտուղարը նաև շնարհակալություն է հայտնել Սիրիայի հարևաններին փախստականներին ընդունելու համար։

Դիտվել է՝ 2286

Մեկնաբանություններ