ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

«Մատյան ողբերգություն». բալետ-օրատորիա

«Մատյան ողբերգություն». բալետ-օրատորիա
18.12.2012 | 14:29

Այսօր հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի շրջանակներում «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա հայ գրատպության 500-ամյակին նվիրված համերգային երեկո: Հանդիսատեսին կներկայացվի Ռուբեն Ալթունյանի «Մատյան ողբերգության» բալետ-օրատորիան` գրված ըստ Գրիգոր Նարեկացու համանուն աղոթագրքի: Ելույթ կունենան ասմունքող, ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր ՈՒթմազյանը և Ալ. Սպենդիարյանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախումբն ու երգչախումբը: Որպես մենակատարներ հանդես կգան Լիպարիտ Ավետիսյանը (տենոր) և Հովհաննես Ներսիսյանը (բաս): Համերգի դիրիժորն է Կարեն Դուրգարյանը:

Դեկտեմբերի 19-ին կլինի փառատոնի փակման շքահամերգը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 5504

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ