ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Չինաստանում ռեկորդային ցրտեր են

Չինաստանում ռեկորդային ցրտեր են
24.12.2012 | 11:32

Չինաստանի մայրաքաղաքում վերջին տասնամյակի ամենասառնաշունչ ձմեռն է։ Օդերևութաբանների կանխատեսումներով՝ այսօր առավոտյան Պեկինի հարավում ջերմաստիճանը կիջնի մինչև -14 աստիճան։ Անցած հանգստյան օրերը նույնպես լուրջ փորձություն էին քաղաքի կոմունալ ծառայությունների համար։ Երկու օր շարունակ ջերմաստիճանը -13 էր։ Քաղաքային իշխանությունները հրահանգել են հյուրանոցների, ռեստորանների և կառավարական շենքերի վարչակազմերին նվազեցնել իրենց շենքերի ջերմամատակարարման հզորությունը, որպեսզի ջեռուցող համակարգերի աշխատանքն ուղղորդեն բնակելի շենքերի տաքացման համար։
Վերջին երկու օրերին պետական կառույցներում ընդամենը 5 աստիճան տաքություն էր։ Առաջիկա օրերին կանխատեսվում է օդի ջերմաստիճանի աստիճանական բարձրացում։
Ռեկորդային ցրտից տառապում են երկրի մի շարք շրջաններ՝ հատկապես Չինաստանի հյուսիսում և հյուսիս-արևմուտքում։

Դիտվել է՝ 2301

Մեկնաբանություններ