ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Սերգեյ Լավրով. «Մենք շարունակում ենք ակտիվ ջանքերը»

Սերգեյ Լավրով. «Մենք շարունակում ենք ակտիվ ջանքերը»
29.12.2012 | 12:06

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը «Ինտերֆաքսին» հարցազրույցում անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի խնդրին: «Մենք շարունակելու ենք ակտիվ ջանքերը ԱՊՀ տարածքում հակամարտությունների և առաջին հերթին Լեռնային Ղարաբաղի ու Մերձդնեստրյան հակամարտությունների կարգավորման ուղղությամբ»,-ասել է ՌԴ արտաքին գործերի նախարարը և հույս է հայտնել, որ 2013 թ. հակամարտությունների կարգավորումը կմնա միջազգային հանրության առաջնահերթ ուղղություններից մեկը:

Դիտվել է՝ 2335

Մեկնաբանություններ