ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Փոփոխություններ՝ Եգիպտոսի կառավարությունում

Փոփոխություններ՝ Եգիպտոսի կառավարությունում
06.01.2013 | 16:02

Եգիպտոսի կառավարությունում տեղի են ունեցել փոփոխություններ։ Փոխվել են 35 նախարարությունից 10-ի ղեկավարները, այդ թվում՝ ներքին գործերի և ֆինանսների։ ՆԳՆ նոր ղեկավար է նշանակվել գեներալ Մուհամեդ Իբրահիմը, իսկ ֆիննախը կգլխավորի Ալ Մուրսի Հիգազին։
Նոր նշանակումներ են տեղի ունեցել նաև տրանսպորտի, քաղաքացիական ավիացիայի, էներգետիկայի, սոցիալական ապահովության, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, տեղական զարգացման, բնապահպանության նախարարություններում։ Արդեն այսօր նորանշանակ նախարարները կերդվեն Եգիպտոսի նախագահ Մոհամեդ Մուրսիի առջև։ Վերջինս դեկտեմբերին հայտնել էր, որ նոր սահմանադրության ընդունումից հետո հանձնարարել է երկրի վարչապետին կառավարությունում որոշակի բարեփոխումներ իրականացնել, որոնք կբխեն ընթացիկ մարտահրավերների տրամաբանությունից։
Նոր կազմով կառավարությունը կաշխատի մինչև նոր խորհրդարանի կազմավորումը, որի ընտրության ժամկետը կորոշվի մինչև փետրվարի վերջը։

Դիտվել է՝ 2142

Մեկնաբանություններ