ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Ընդամենը 10 միլիարդ եգիպտական ֆու՞նտ արժեր Եգիպտոսի նախագահի պաշտոնը

Ընդամենը 10 միլիարդ եգիպտական ֆու՞նտ արժեր Եգիպտոսի նախագահի պաշտոնը
06.01.2013 | 17:39

«Մուսուլման եղբայրները» մեղադրվում են ԱՄՆ վարչակարգից 10 միլիարդ եգիպտական ֆունտ (1,5 միլիարդ ԱՄՆ դոլար) ֆինանսական աջակցություն ստանալու մեջ: Եգիպտոսի գլխավոր դատախազ Թալաթ Աբդալայի կարգադրությամբ հետաքննություն է սկսվել երկու փաստաբանների ներկայացրած բողոքի հիման վրա: Նրանք պնդում են, որ «Մուսուլման եղբայրներին» ֆինանսավորել է ԱՄՆ-ը: Մոհամեդ Ալի Աբդալ Վահաբի և Յասեր Մուհամեդ Սայաբի բողոքում նշվում է, որ ԱՄՆ-ի նախագահի նախկին թեկնածու Միթ Ռոմնին հիշատակել է 1,5 միլիարդ դոլարի մասին, որն Օբամայի վարչակարգը հատկացրել է «Մուսուլման եղբայրներին»: Նրանք մեղադրվում են նաև զինված վարձկանների խմբերի նախապատրաստման մեջ, որոնք բռնություններ են հրահրել հեղափոխության ժամանակ ու հետո: Վարձկաների ճամբարը գտնվում է անապատում` Ալեքսանդրիա ու Մարսա Մատրուհ քաղաքների միջև:

Դիտվել է՝ 2314

Մեկնաբանություններ