ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Ջուր չի լինի

Ջուր չի լինի
08.01.2013 | 16:08

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. հունվարի 8-ին ժամը 08.00-ից դադարեցվել է Աջափնյակ վարչական շրջանի Ռոստոմյան փողոցի, Շիրազի փող. 6-30 և Բաշինջաղյան փող. 8-22, 159-173, 175 համարների ու հարակից տարածքների ջրամատակարարումը: Նշված տարածքներում ջրամատակարարման գործող ռեժիմը նախատեսվում Է վերականգնել հունվարի 9-ին ժամը 14.00-ին:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Դիտվել է՝ 1668

Մեկնաբանություններ