ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Որոշակի ժամերի Վերին Լարսը փակ է

Որոշակի ժամերի Վերին Լարսը փակ է
15.01.2013 | 13:07

Մցխեթա-Ստեփանցմինդա-Լարս ճանապարհի Գուդաուրի (Փոստա) – Քոբի հատվածում ձնահոսքի վտանգի պատճառով ժամը 12:00-ից մինչ 17:00-ն երթևեկությունն արգելված է բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար:

Օրվա մյուս ժամերին Գուդաուրի (Փոստա) - Քոբի հատվածում երթևեկությունն արգելված է կցորդների, կիսակցորդների, ավելի քան 30 նստատեղ ունեցող ավտոբուսների և փոխադրամիջոցների համար։ Տանդեմային փոխադրամիջոցների շարժն ազատ է:
Մցխեթա – Ստեփանցմինդա - Լարս ճանապարհի Արագվիսպիրի –Գուդաուրի (Փոստա) և Քոբի-Լարս հատվածներում ձյան և սառույցի պատճառով երթևեկություն արգելված է կցորդների, կիսակցորդների և ավելի քան 30 նստատեղ ունեցող ավտոբուսների համար։
Այլ տեսակի փոխադրամիջոցների համար այս ճանապարհահատվածում երթևեկությունն ազատ է։

Դիտվել է՝ 1317

Մեկնաբանություններ