ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Փակ են Տաշիր-Գոգավան, Տաշիր-Մեծավան, Վերին Գետաշեն-Մադինա ավտոճանապարհները

Փակ են Տաշիր-Գոգավան, Տաշիր-Մեծավան, Վերին Գետաշեն-Մադինա ավտոճանապարհները
18.01.2013 | 12:55

Հայաստանի տարածքում այսօր՝ ժամը 08.00-ի դրությամբ փակ են Տաշիր-Գոգավան, Տաշիր-Մեծավան, Վերին Գետաշեն-Մադինա ավտոճանապարհները, դժվարանցանելի է Վարդենիս-Սոթք ավտոճանապարհը:

Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը՝ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփաննծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:
Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ

Դիտվել է՝ 1738

Մեկնաբանություններ