ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Օբամայի համար թանկ են ԵՄ-ն և Մեծ Բրիտանիան

Օբամայի համար թանկ են ԵՄ-ն և Մեծ Բրիտանիան
18.01.2013 | 12:57

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնին ասել է, որ իր համար թանկ են ուժեղ Մեծ Բրիտանիան և ուժեղ Եվրամիությունը։ Այդ մասին հայտարարել է Սպիտակ տունը։
Մեծ Բրիտանիայի վարչապետի Պահպանողական կուսակցության գործընկերները կոչ են անում Քեմերոնին անցկացնել հանրաքվե՝ ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու հարցով։
Երեկ Քեմերոնն այս առնչությամբ պետք է ելույթով հանդես գար, սակայն հետաձգել է այն Ալժիրում պատանդների հետ կապված ճգնաժամի պատճառով։ Այդ հարցը միմյանց հետ քննարկել են ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի առաջնորդները։ Նրանք նաև իրենց աջակցությունն են հայտնել Ֆրանսիային Մալիի իսլամիստների դեմ իրականացվող գործողությունների առնչությամբ։

Դիտվել է՝ 2006

Մեկնաբանություններ