ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Տանկեր են մտցվել եգիպտական Սուեցա քաղաք

Տանկեր են մտցվել եգիպտական Սուեցա քաղաք
26.01.2013 | 12:45

Եգիպտական բանակի ստորաբաժանումներ և տանկեր են մտցվել Սուեցա քաղաքի փողոցներ՝ անկարգությունները կանխելու նպատակով։ Նշենք, որ այս օրերին Եգիպտոսում նշում են Մուբարակի ռեժիմի տապալման 2-րդ տարեդարձը։
Ընդդիմադիր ցուցարարների և ոստիկանության բախումների զոհ է դարձել արդեն 7 մարդ՝ 6 ցուցարար և 1 ոստիկան։ Ավելի քան 400 մարդ տուժել է։
Անկարգությունների մասին տեղեկություններ են հասնում նաև Կահիրեից և Ալեքսանդրիայից։ Երկրի հյուսիս-արևելքում գտնվող Իսմաիլիա քաղաքում ցուցարարներն այրել են «Մուսուլման եղբայրներ» կուսակցության գրասենյակը։
Եգիպտոսի նախագահ Մոհամեդ Մուրսին ընդդիմության կողմից մեղադրվում է հեղափոխական գաղափարներին դավաճանելու համար։ Վերջինս հերքում է այդ մեղադրանքները և հանրությանը հանդարտության կոչ անում։

Դիտվել է՝ 2048

Մեկնաբանություններ