ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Բուլղարիայում հանրաքվե է

Բուլղարիայում հանրաքվե է
27.01.2013 | 12:59

Բուլղարիայում այսօր անցկացվում է հանրաքվե՝ երկրում նոր միջուկային հզորություններ կառուցելու նպատակահարմարության հարցով։ Բուլղարացիները պետք է պատասխան տան այն հարցին, թե ընդունելի է արդյոք հանրապետությունում նոր ատոմակայանի կառուցումը։ Քվեարկությունը սկսվել է տեղի ժամանակով 6.00-ին և կավարտվի 19.00-ին։ Կգործեն ավելի քան 11600 ընտրատեղամասեր։ Քվեարկության կարգուկանոնը կհսկեն շուրջ 13500 ոստիկաններ։

Նշված հարցով հանրաքվե անցկացնելու մասին որոշումը երկրի խորհրդարանն ընդունել էր 2012թ. հոկտեմբերի 24-ին։

Դիտվել է՝ 1895

Մեկնաբանություններ