ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

Վարդան Սեդրակյան. Հարված նախագահական ընտրական գործընթացին

Վարդան Սեդրակյան. Հարված նախագահական ընտրական գործընթացին
03.02.2013 | 10:50

Նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը «Հենարան» ակումբում ասել է, որ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձը պետականության դեմ ուղղված հարված չէր, պետականության դեմ ուղղված հանցագործություն էր մարտի 1-ը, իսկ ժողովրդի դեմ ուղղված հանցագործություն` հոկտեմբերի 27-ը, երբ գնդակահարվեցին իսկապես ժողովրդի կողմից ընտրված իշխանությունները, իսկ կատարվածը հարված է զուտ նախագահական ընտրական գործընթացին: Վարդան Սեդրակյանը համաձայն չէ նաև այն տեսակետին, որ մահափորձը բարձրացրեց Պարույր Հայրիկյանի վարկանիշը:

Դիտվել է՝ 4610

Մեկնաբանություններ