Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Մենք կդիմանանք, իսկ Դո՞ւք, պարոն վարչապետ

Մենք կդիմանանք, իսկ Դո՞ւք, պարոն վարչապետ
06.02.2013 | 20:38

«Մենք ժամանակից առաջ չենք ընկնում»,-այսօր խորհրդարանում ասաց վարչապետը` պատասխանելով լրագրողների այն հարցին, թե նախագահական ընտրություններից հետո ինքը մնալո՞ւ է գործադիրի ղեկին: «Հինգ տարի դիմացել եք, մի քանի ամիս էլ կդիմանաք»,-ասաց:
Անդրադառնալով կոալիցիայի կազմում ԲՀԿ-ի կրկին հայտնվելու հավանականությանը, վարչապետը նկատեց, որ եթե «Բարգավաճ Հայաստանը» ցանկանա լինել կոալիցիոն կառավարության կազմում, իրենք կքննարկեն այդ հարցը: «ՀՀԿ-ն տարբեր կուսակցությունների հետ համագործակցության ամուր հիմքեր ունի»,-հիշեցրեց գործադիր իշխանության ղեկավարը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4632

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ