Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Մարտի 22-ից` նոր ՀԱԿ

Մարտի 22-ից` նոր ՀԱԿ
08.02.2013 | 22:45

Արդարադատության նախարարությունը հայտարարություն-ծանուցում է ստացել ՀԱԿ անունով կուսակցության ստեղծման մասին: Նոր կուսակցության համագումարը նախատեսվում է մարտի 22-ին: Հայտարարությունը ստորագրել են Լեւոն Տեր-Պետրոսյանը, ՀՀ առաջին նախագահ, Լեւոն Զուրաբյանը, Զոյա Թադեւոսյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Վահան Վարդապետյանը, Դավիթ Մաթեւոսյանը, Ավետիս Ավագյանը, Վահագն Խաչատրյանը, Աշոտ Սարգսյանը, Արման Մուսինյանը, Վարդան Մալխասյանը, Վլադիմիր Կարապետյանը, Ավետ Պողոսյանը, Արշակ Բանուչյանը, Անահիտ Եղոյանը, Արմեն Օհանյանը, Արման Գրիգորյանը, Մարինե Դավոյանը, Թաթուլ Սարոյանը, Հովհաննես Քիրամիջյանը, Կարեն Թովմասյանը, Արշակ Մուսախանյանը, Սամվել Թեյմուրազյանը, Արեգ Գեւորգյանը, Եվա Ադամյանը, Ելենա Նալբանդյանը, Դավիթ Հովհաննիսյանը, Սամվել Աբրահամյանը:

Դիտվել է՝ 2883

Մեկնաբանություններ