Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Զանգվածային ամուսնություններ՝ Մեխիկոյում

Զանգվածային ամուսնություններ՝ Մեխիկոյում
17.02.2013 | 16:20

Շաբաթ օրը Մեքսիկայի մայրաքաղաքում 412 զույգեր հրապարակային ամուսնացել են։ Արարողության մասնակիցները, հյուրերը խմել են մոտ 500 շիշ կարմիր գինի։ Ամուսնացողների թվում կային նաև միասեռական զույգեր։
Մեխիկոյի քաղաքապետ Միգել Անխել Մանսերան մի շարք զույգերի անձամբ է հանձնել ամուսնության վկայականները և կտրել հսկայական տոնական տորթը։ «Մեքսիկայի մայրաքաղաքն ազատության քաղաք է, և մեզ մոտ չկա ոչ մի խտրականություն։ Մենք ուրախ են ցանկացած ձևի միության»,- հայտարարել է նա։ 2009-ի վերջին Մեխիկոն Լատինական Ամերիկայի առաջին քաղաքն էր, որ պաշտոնապես թույլատրեց միասեռականների ամուսնությունը։

Դիտվել է՝ 5181

Մեկնաբանություններ