Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային սեպտեմբերի 23-ին սպառնացել է խափանել հարևան երկրների օդանավակայանների աշխատանքը, եթե դրանք ԱՄՆ պատժամիջոցների շրջանակում դադարեցնեն իրանական ինքնաթիռների ընդունումը։ «Եթե դուք անցնեք Միացյալ Նահանգների կողմը, մենք ձեռքներս ծալած չենք նստի»,- հայտարարել է Ռեզային։               
 

Առայժմ «բազարի» մեջ են

Առայժմ «բազարի» մեջ են
25.02.2013 | 14:38

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կես ժամ առաջ «մինի բազար» սկսվեց։ Մինչ ընթանում էր հերթական նիստը` պատգամավորներ Արմեն Ռուստամյանը` դաշնակցությունից, Ռուբեն Հակոբյանն ու Թևան Պողոսյանը` «Ժառանգությունից», Խոսրով Հարությունյանը` հանրապետականից, հրավիրվեցին Հովիկ Աբրահամյանի մոտ` քննարկման։ Ըստ կուլուարներում շրջանառվող լուրերի` Հ. Աբրահամյանն ու Խ. Հարությունյանը փորձելու են համոզել «Ժառանգությանը»` կոալիցիա կազմել։

Հանդիպումը տևեց 45 րոպե, որից հետո Ռուբեն Հակոբյանը լրագրողներին ասաց, որ քննարկվել է արտահերթ նիստ հրավիրելու առաջարկը, և հույս հայտնեց, որ այն կկայանա։ Մեր հարցին` գո՞հ էր «Ժառանգությունն» այս հանդիպումից, Ռ. Հակոբյանն ասաց. «Եթե նիստը գումարվի, ապա` այո»։ Ինչ վերաբերում է կոալիցիա կազմելուն կամ պայքարի տրամաբանական ավարտին, պարոն Հակոբյանը նշեց. «Րաֆֆի Հովհաննիսյանն արդեն հայտարարել է երեք կետից բաղկացած մեր պահանջը, և սրանից ավելի բան չեմ կարող ասել»։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 3484

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ