Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

«Նրա նորամուտը թողեց պայթող ռումբի էֆեկտ»

«Նրա նորամուտը թողեց պայթող ռումբի էֆեկտ»
11.03.2013 | 18:46

Ռուսաստանցի մարզական փորձագետ, ԽՍՀՄ չեմպիոն Վալերի Ռեյնգոլցն ամփոփելով երկրի ֆուտբոլի առաջնության քսաներորդ տուրի արդյունքները` ի մասնավորի կարծիք է հայտնել Յուրա Մովսիսյանի մասին. «Սպարտակը» շատ լավ խաղ ցույց տվեց, սակայն այդ երեք միավորն ինքնին այնքան էլ կարեւոր չէ: Գլխավորը` կարմրասպիտակները, իսկ այդ մասին այժմ համարձակ կարելի է ասել, ի դեմս հարձակվող Յուրա Մովսիսյանի, շատ լավ ձեռքբերում են ունեցել: Վաղուց գոյություն ունեցող ավանդույթ կա, որ «Սպարտակն» առանց հայերի ու թաթարների, «Սպարտակ» չէ: Կարելի է հիշել Նիկիտա Սիմոնյանին, Ալեքսանդր Միրզոյանին, Վյաչեսլավ Համբարձումյանին: Այնպես որ, հուսով եմ, Յուրան կլինի այդ ավանդույթների արժանավոր շարունակողը: Սպարտակում» նրա նորամուտը թողեց պայթող ռումբի էֆեկտ: …Այդ ֆուտբոլիստն ունի հրաշալի հարված, գոլային հոտառություն, լավ արագություն ու ռեակցիա: …Բոլոր դեպքերում Մովսիսյանը արժեքավոր ձեռքբերում է»:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2358

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ