Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Ալլա Պուգաչովան «նախանձել» է հարազատ աղջկան

Ալլա Պուգաչովան «նախանձել» է հարազատ աղջկան
22.04.2013 | 12:56

Ո՞րն էր Ալլա Պուգաչովայի նիհարելու գաղտնիքը: Ռուսական էստրադայի պրիմադոննան վերջապես հայտնեց, թե ինչպես է իրեն հաջողվել գցել ավելորդ քաշը: Պարզվում է` դրանում նրան օգնել է Քրիստինա Օրբակայտեն: «Արդեն քթիս տակ էին ծննդյան տոների հանդիպումները, և ես ուզում էի ինձ կարգի բերել: Եվ որոշեցի խորհուրդ հարցնել Քրիստինայից. երեք երեխաների մայր է, բայց ինչպիսի ձիգ կազմվածք ունի: Պարզվեց` ամեն ինչ անհեթեթության չափ պարզ է. անհրաժեշտ է աղ չօգտագործել: Օգտվելով այդ խորհրդից՝ ես կորցրեցի ավելորդ սանտիմետրերը».- պատմում է Ալլան: «Ամեն ինչ շատ պարզ է,- ավելացնում է նա,- հարկավոր է քիչ ծամել»:

Գոհար ՍԱՐԴԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 7688

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ