Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Նոր էլեկտրոնային համակարգ`ուղղված աղետների ռիսկի նվազեցմանը

Նոր էլեկտրոնային համակարգ`ուղղված աղետների ռիսկի նվազեցմանը
08.05.2013 | 18:05

ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի է ունեցել աղետների ազգային դիտացանցի հետագա օգտագործման խնդիրների վերաբերյալ աշխատանքային քննարկում, որին մասնակցել են նախարարության տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ, ինչպես նաև ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ներկայացուցիչներ և փորձագետներ:

Հանդիպման ընթացքում ՄԱԶԾ փորձագետներ Արեգ Հարությունյանն ու Արամ Գևորգյանը ներկայացրել են աղետների ռիսկի կառավարման միասնական նոր էլեկտրոնային համակարգ, որը կարող է նպաստել աղետների ռիսկի նվազեցմանը: Ըստ ՄԱԶԾ փորձագետների` այն պարունակելու է աղետների վերաբերյալ տեղեկատվության ավելի լայն բազա (ներառյալ աղետների վերաբերյալ տարբեր թվային քարտեզներ) և այդ բազայից օգտվելու ավելի դյուրին ճանապարհներ, ինչը թույլ կտա աղետների ռիսկի կառավարումն ավելի արդյունավետ դարձնել:

Դիտվել է՝ 2451

Մեկնաբանություններ