Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Գազի գնի բարձրացմանը կհաջորդեն աշնանային թանկացումները

Գազի գնի բարձրացմանը կհաջորդեն աշնանային թանկացումները
31.05.2013 | 16:43

Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը գտնում է, որ Հանրային ծառայությունը կարգավորող հանձնաժողովի` (ՀԾԿՀ) գազի սակագնի վերաբերյալ վերջնական որոշումը, անկասկած, կհանգեցնի ապրանքների և ծառայությունների գնաճի:

Ըստ նրա, գազի գնի բարձրացումը կհանգեցնի հումքի և ապրանքի որոշ տեսակների կրճատման` արդեն օգոստոս ամսին, որին կհաջորդեն աշնանային թանկացումները. «կարձանագրվի ապրանքների ու ծառայությունների զգալի գնաճ»,-ասել է նա:
Նրա կանխատեսմամբ, առաջին հերթին 5-10 տոկոսով կաճեն առաջին անհարժեշտ ապրանքների, այդ թվում հացաբուլկեղենի և այն ապրանքների գները, որոնց արտադրությունը անմիջականորեն կապված է գազի ու էլեկտրաէներգիայի հետ:
Ակնկալվում է նաև տրանսպորտի, ինչպես նաև հյուրանոցային ծառայությունների գնաճ:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2528

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ