Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Ասում են...

Ասում են...
12.07.2013 | 12:17

...թե որքան էլ դաշնակցականները փորձում են ցույց տալ, որ իրենց շարքերում ոչինչ չի կատարվում, գործընթացները վերահսկելի են, այնուհանդերձ, ներսում տարաձայնությունները այնքան են սրվել, որ նախկին «ընկերներն» այլևս միմյանց կասկածում են կուսակցությունից արտահոսքերի, միմյանց դեմ պայքարելու մեջ: Առայժմ փորձ է արվում ջինը պահել շշի մեջ, այդ ամենն ուղղորդելով դեպ ամենամոդայիկ թեմա` ընդդեմ վարչապետի, սակայն, ըստ դաշնակցական մեր աղբյուրների, այսպես երկար շարունակվել չի կարող. կամ պետք է ինքը` ՀՅԴ ղեկավարությունը, վերևից լուրջ քայլեր ձեռնարկի, իրավիճակը շտկի, կամ բանը կհասնի արտահերթ Ընդհանուր ժողովին, իսկ թե այդ ժամանակ ինչ կլինի, դժվար է ասել, ցավով արձանագրում են նրանք:

Դիտվել է՝ 2182

Մեկնաբանություններ