Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ապահովել մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի բնականոն աշխատանքը

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ապահովել մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի բնականոն աշխատանքը
26.07.2013 | 20:02

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի երթուղիները սպասարկող ընկերությունների ներկայացուցիչների հետ:

Ներկայացնելով N3661-Աորոշման գործողությունըկասեցնելու վերաբերյալ իրորոշումը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ առաջիկայում ստեղծվելիք հասարակական կազմակերպություններից ու շահագրգիռ անձանցից կազմված հանձնաժողովում մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի երթուղիները սպասարկող ընկերություններիցևս կլինեն ներկայացուցիչներ, ովքեր իրենց հերթին կներկայացնեն իրենց մոտեցումներն ու առաջարկները:

Իսկ մինչ այդ քաղաքապետ Տարոն Մարգարյանը ոլորտի պատասխանատուներին հանձնարարել է ապահովել մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի բնականոն աշխատանքն ու տնտեսվարողներին հորդորել է սպասարկումնիրականացնել պատշաճ մակարդակով:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է՝ 1868

Մեկնաբանություններ