Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Այց՝ Եռաբլուր

Այց՝ Եռաբլուր
23.09.2013 | 12:50

Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15.00, Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողները կայցելեն Եռաբլուր պանթեոն։ Կազմակերպիչը բուհի ուսանողական խորհրդարանն է։ Ուսանողական խորհրդարանի անդամ Վազգեն Մկրտչյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Եռաբլուր պանթեոն այցելություններն ավանդական բնույթ են կրում, և սա արդեն իրենց կառույցի կողմից կազմակերպվող 4-րդ այցելությունն է, որը, որպես կանոն, իրականացվում է ՀՀ Անկախության տոնի առթիվ։

Վազգեն Մկրտչյանի տեղեկացմամբ՝ ծրագրի հիմնական թիրախ խումբը բուհի առաջին կուրսեցիներն են։ «Յուրաքանչյուր ուսանող պետք է ծանոթ լինի մեր պատմության հերոսական էջերին։ Եռաբլուրում ուսանողներին կներկայացվեն Արցախյան պայքարի մանրամասները, այնտեղ հանգչող մեր հերոսների կենսագրությունը»,- նշեց Վազգեն Մկրտչյանը։

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 3128

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ