Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Սրբագրումներ մտցրեց քաղաքական նոր իրավիճակը

Սրբագրումներ մտցրեց քաղաքական նոր իրավիճակը
23.09.2013 | 16:59

Հայ ազգային կոնգրեսից հեռացած մի խումբ քաղաքական գործիչներ ամիսներ առաջ նախաձեռնել էին վերագրանցել «Հայոց համազգային շարժում» կուսակցությունը: Դեռևս մայիս ամսին կուսակցության նախաձեռնող խմբի անդամներ Ալեքսանդր Արզումանյանը, Արարատ Զուրաբյանը, Կարապետ Ռուբինյանը և Հովհաննես Իգիթյանը մամուլի ասուլիսում տեղեկացրել էին, որ կուսակցությունն իր անդրանիկ համագումարը կհրավիրի սեպտեմբերին:

Օրերս տարբեր լրատվամիջոցներում հրապարակվել են տեղեկություններ, որ կուսակցության նախաձեռնող խումբն ունի ֆինանսական խնդիրներ, այդ պատճառով էլ համագումար հրավիրելը հետաձգվում է:
«Ես չգիտեմ, թե ով է հայտարարել ֆինանսական խնդիրների մասին: Կուսակցության հիմնադիր համաժողովը հետաձգվում է տեխնիկական պատճառներով: Նաև հաշվի ենք առնում ստեղծված նոր քաղաքական իրավիճակը, որը կապված է ՀՀ-ի՝ Մաքսային միությանն անդամակցելու որոշման և եվրաինտգրման գործընթացներից դուրս մնալու հետ: Դա պահանջում է որոշակի ռազմավարական և մարտավարական փոփոխություններ մեր ծրագրերի և հետագա անելիքների պլանավորման մեջ»,- ասաց Հովհաննես Իգիթյանը:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1827

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ