Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Մեդվեդևը ռուսներին հորդորում է չկառչել հին աշխատատեղերից

Մեդվեդևը ռուսներին հորդորում է չկառչել հին աշխատատեղերից
28.09.2013 | 13:14

Ռուսաստանի քաղաքացիները պետք է սովորեն փոխել ոչ միայն աշխատատեղերը, այլև մասնագիտությունն ու բնակության վայրը: Այս մասին ասել է վարչապետ Դմիտրի Մեդվեդևը՝ Սոչիում, տնտեսությանն առնչվող իր ելութի ժամանակ: «Ես կարծում եմ, որ հենց հիմա, այս ընթացքում մենք պետք է օգտվենք մեր առավելություններից: Դրանք կայանում են նրանում, որ մենք, եվրոպական երկրների համեմատ, գործազրկության ավելի ցածր մակարդակ ունենք, ըստ այդմ, ցանկացած գնով պետք է հեռանալ բնակչության զբաղվածության քաղաքականությունից: Ակնհայտ է, որ սա շատ զգայուն խնդիր է: Այն կապված է անարդյունավետ աշխատատեղերի կրճատմամն հետ: Ընդունելով այսպիսի որոշում, պետք է շատ զգույշ գործել, մարդկանց հնարավորություն տալ զարգացնելու մասնագիտական հմտությունները` նոր մասնագիտություն ձեռք բերելու համար»,-ասել է վարչապետը: Մեդվեդևը չի բացառել նաև, որ բնակչության զգալի մասը ստիպված կլինի փոխել ոչ միայն աշխատատեղը, այլև մասնագիտությունն ու բնակության վայրը:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1428

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ