Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Հայ պատանի դաշնակահարները կարող են դիմել Կրայնևի անվան 12-րդ միջազգային մրցույթին

Հայ պատանի դաշնակահարները կարող են դիմել Կրայնևի անվան 12-րդ միջազգային մրցույթին
16.10.2013 | 18:00

2014թ. մարտին Խարկով քաղաքում տեղի կունենա Վ. Կրայնևի անվան պատանի դաշնակահարների 12-րդ միջազգային մրցույթը։ Մրցույթի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Ռոմանովսկին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում կոչ արեց հայաստանցի պատանի դաշնակահարներին դիմել և մասնակցել մրցույթին։ Հայտերի ընդունման վերջնաժամկետը դեկտեմբերի 15-ն է։

Ռոմանովսկու տեղեկացմամբ՝ մրցույթն ունի բավականին պատկառելի դրամական պարգևաֆոնդ՝ ավելի քան 30 հազար եվրո։ Մրցանակներ են ստանում ոչ միայն մասնակից պատանի դաշնակահարները, այլև նրանց ուսուցիչները։ Նա նշեց, որ Կրայնևի անվան պատանի դաշնակահարների 12-րդ միջազգային մրցույթի պատմության մեջ եղել են հայ մասնակիցներ, և շատ ցանկալի կլինի, որպեսզի մեր երկիրը նույնպես ներկայացված լինի։

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 3896

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ