ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Ստրկության վարկանիշով Հայաստանը 57-րդ հորիզոնականում է

Ստրկության վարկանիշով Հայաստանը 57-րդ հորիզոնականում է
17.10.2013 | 12:18

Walk Free Foundation իրավապաշտպան կազմակերպության Global Slavery Index 2013 հետազոտության արդյունքներով Հայաստանը ստրկության ցուցանիշով 57-րդ տեղում է: Ուսումնասիրության մեջ ընդգրկվել է 162 երկիր: Ստրկության բարձր ցուցանիշով նախկին սովետական երկրներից առաջին տասնյակի մեջ է հայտնվել Մոլդովան` վեցերորդ հորիզոնականով: 3 մլն 559 հազար 541 բնակչություն ունեցող Մոլդովայում ստրկության մեջ է գտնվում 35 հազար մարդ: Առաջին տեղում Մավրիտանիան է, որին հաջորդում են Հաիթին, Պակիստանը, Հնդկաստանը, Նեպալը, Մոլդովան, Բենինը, Կոտ դ’Իվուարը, Գամբիան և Գաբոնը: Ռուսաստանը 540 հազար ստրկության մեջ գտնվող քաղաքացիներով զբաղեցնում է 49-րդ հորիզոնականը: Նրան հետևում են Վրաստանը` 17 հազար մարդ և Ադրբեջանը` 35 հազար մարդ: Ստրկության համաշխարհային վարկանիշով վերջին տասնյակի երկրներն են` Դանիան, Ֆինլանդիան, Լյուքսեմբուրգը, Նորվեգիան, Շվեդիան, Շվեյցարիան, Նոր Զելանդիան, Մեծ Բրիտանիան և Իռլանդիան, Իսլանդիան: Նկատենք, որ 2 մլն 969 հազար 081 բնակիչ ունեցող Հայաստանի նման` 11 հազար ստրկության մեջ գտնվող մարդկանց ցուցանիշ ունի Գերմանիան (81 մլն 889 հազար 839 բնակիչ), Հարավային Կորեան` (50 մլն 004 հազար բնակիչ) և Էլ Սալվադորը`(6 մլն 297 հազար 394 բնակիչ): Հավելենք, որ ըստ հետազոտողների «ժամանակակից ստրկություն» հասկացությունը ներառում է կախվածությունը վարկատուներից, անչափահասների ամուսնության հարկադրանքը, մարդկանց թրաֆիքինգը` երկրում և երկրից դուրս:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 845

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ