Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
05.11.2013 | 00:01

Նրանք բոլորը մանուկներից անգամ անմիտ և խելապակաս են։ Քո ժողովրդի թշնամիները բռնադատեցին նրան, որովհետև աստվածներ համարեցին հեթանոսների բոլոր կուռքերը, որոնց ո՛չ աչքերն են պիտանի տեսնելու համար, ո՛չ ռունգերը՝ օդ շնչելու համար, ո՛չ ականջները՝ լսելու համար, ո՛չ էլ ձեռքերի մատները՝ շոշափելու համար. ոտքերն էլ ընդունակ չեն քայլելու։ Մարդն է արարել դրանք, մուրացիկ ոգին է դրանք ստեղծել։ Ոչ մի մարդ չի կարող ստեղծել Աստծու պատկերը, քանի որ մահկանացու է և անօրեն ձեռքով մեռյալ գործ է կերտում։


Իմաստություն Սողոմոնի 15. 14-17

Դիտվել է՝ 2568

Մեկնաբանություններ