ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Անահիտ Բախշյանը քաղաքապետին առաջարկում է լսել հաշմանդամներին

Անահիտ Բախշյանը քաղաքապետին առաջարկում է լսել հաշմանդամներին
15.11.2013 | 15:21

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը նամակ է հղել քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ հաշմանդամների խնդիրներով զբաղվող հանձնաժողովում Երևանի 2014-2017թթ. քառամյա զարգացման ծրագրի շուրջ քննարկումներ ծավալելու խնդրանքով:


«Հաշմանդամություն ունեցող, հատկապես ֆիզիկական տեղաշարժման խնդիրներ ունեցող անձանց համար այսօր գոյություն ունեն բազմաթիվ խոչընդոտներ՝ սկսած վճարովի ավտոկանգառներում հաշմանդամների համար անվճար տեղեր հատկացնելուց, մինչև նրանց համար փողոցների, շենքերի, տրանսպորտի մատչելիությունն ապահովելը: Երևանի զարգացման քառամյա ծրագրում (2014-2017թթ.) ներառված են հաշմանդամներին վերաբերող որոշ դրույթներ: Տեղյակ եմ, որ Երևանի քաղաքապետին կից գոյություն ունի հաշմանդամ անձանց խնդիրներով զբաղվող հանձնաժողով: Առաջարկում եմ հաշմանդամների համար Երևանը մատչելի քաղաք դարձնելու նպատակով Երևանի 2014-2017թ.թ. քառամյա զարգացման ծրագրի իրենց վերաբերող հատվածը քննարկել այդ հանձնաժողովում և լսել նրանց առաջարկները: Ակնկալում եմ տեղեկանալ այդ հանձնաժողովի մոտակա նիստի մասին՝ առաջարկված օրակարգով:
Շնորհակալություն համագործակցության համար»,-ասված է Անահիտ Բախշյանի նամակում:

Դիտվել է՝ 997

Մեկնաբանություններ